211652_close_icon
views-count39450 դիտում article-date 11:13 11-05-2020

Վեդի քաղաքի քարի արտադրամասում ինքնաձիգով կրակոցներ արձակողի ինքնությունը հայտնի է, նա սպանության փորձի կասկածանքով որոնվում է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ ոստիկանության Արարատի բաժնի կողմից փնտրվում է Արարատ քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 116 հասցեում գտնվող «Հունան Մելքոնյան» ԱՁ-ում Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լաերտ Շ-ի նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Ա. Հովհաննիսյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/09/1154402/]հայտնել[/url] էինք, որ մայիսի 8-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք էր գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց էր արձակել Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կարողացել էր հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել էր հարվածել դռանը, և դուռը փակվել էր: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց էր արձակել և դիմել փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Հովսեփյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել էին նաև Վեդի քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ի տնօրեն: Դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր