33294 դիտում
13:00 11-05-2020
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 37-ամյա քաղաքացին «Աշտարակ» բժշկական կենտրոնում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ խաթարել է բժիշկների բնականոն աշխատանքը
Երեկ՝ մայիսի 10-իյն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնում մի քաղաքացի անհանգստացնում է բժիշկներին՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Բարսեղյանն է, ով հիվանդանոցից բերման է ենթարկվում ոստիկանության Աշտարակի բաժին։
Պպրզվում է, որ նա, գտնվելով ոչ սթափ վիճակում, «Աշտարակ» ԲԿ-ի ընդունարանում շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հիվանդանոցի բժիշների հասցեին՝ խաթարելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: