211652_close_icon
views-count37990 դիտում article-date 21:26 15-03-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 34–ամյա տղամարդը «Աշտարակ» բժշկական կենտրոնում հերթապահ բուժքրոջը քաշքշել ու հայհոյանքներ է տվել՝ խաթարելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Աշտարակ բժշկական կենտրոնից, որ ընդունարանում անհայտ անձը քաշքշում է ընդունարանի բուժքրոջը և խաթարում է բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը ՝ տալով հայհոյանքներ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Վ. Վիրաբյանն է և նրա կողմից տեղի ունեցածը տևել է մոտ 15 րոպե, իսկ ընդունարանում եղել է բուժքույրը՝ 53-ամյա Գոհար Երիցյանը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Վիրաբյանը հրաժարվել է բացատրութուն տալուց, ով բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր