211652_close_icon
views-count64426 դիտում article-date 19:02 11-05-2020

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ երկար ժամանակ է, մնացել են բաց երկնքի տակ, որոնց մեջ է նաև գեներալ-մայոր. նրանք ասում են՝ դեսպան Սադոյանը լավ «քամի անող է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենայով Հայաստան վերադարձող, սակայն ճանապարհին մնացած զինվորական բժիշկ, ռուսական զորքերի բուժծառայության հրամանատար, գեներալ-մայոր Մարինե Բաբայանից, ով նշում է, որ Վրաստանում իրենք հայտնվել են անտերության մեջ եւ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանութունն ու դեսպանը ոչինչ չեն անում: Մարինե Բաբայանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Ես ռուսական զորքերի բուժծառայության ղեկավար, գեներալ-մայոր եմ: Ես իմ գործերով 6 ամիս առաջ գնացել եմ Ռուսաստան, տարել եմ իմ ընտանիքին, իմ տղային, իմ երեխեքին: Աշխատել եմ պայմանագրով, հետ եկել, ինձ ազատել են: Ռուսաստանն ինձ բաց է թողել, եկել եմ Վրաստանի սահման, պարզվեց, էստեղ մարդիկ կան, որ մի ամիս ա մնացել են փողոցում, ռուսներն ուղարկում են վրացական, վրացականը՝ ռուսական: Էստեղ կաստիլներով մարդիկ կան, եթե նկարեմ ու դուք տեսնեք, թե ինչ է կատարվում, ոնց են մարդկանց գազելներով բերում անցկացնում, ոնց են վրացիներին ընդունում ու ոնց են ճանապարհում, մենք էդքան արժանիք չունե՞նք, մենք էդքան անարժան մարդի՞կ ենք մեր երկրի համար, որ մեր երկիրը մեզ չի ուզում ընդունել: Մենք մեր տուն ենք ուզում վերադառնալ, մենք ուրիշ բան չենք ուզում: Թող իրենք կազմակերպեն մեր՝ հայրենիք վերադարձը, ես իմ անձնական մեքենայով եմ, բայց երեխեքիս ես չեմ բերել, որովհետեւ ես ասել եմ՝ մինչեւ ես չգնամ, չիմանամ ոնց է էնտեղ օրենքը, ես չեմ ուզի, որ դուք գաք, բայց մինչեւ ամսի 16-ն իմ երեխեքը կմնան փողոցում»,-ասաց տիկին Մարինեն, շարունակելով. «Ես 3 օր մնացել եմ Ռուսաստանի սահմանն, ասել են՝ ձյուն է եկել, չեն կարող թողնել, բայց էսօր ասել են՝ ինձ կթողնեն, ես բացատրել եմ՝ ես ով եմ, ասել են՝ քեզ կթողնեն: Ես այսօր ռուսականն անցել եմ, իրենք լավ գիտեն, որ վրացական սահմանը չի թողնում անցնի, էլի մարդիկ կան, որոնց թողել են: Վրացական կողմն ասում է՝ զանգեք ձեր դեսպանատան հետ պայմանավորվեք, Ես զանգել եմ, խոսել եմ, Սադոյանի հետ ( ՀՀ դեսպանի), ինքն ինձ ասում է՝ դուք օրենքը չգիտե՞ք, որ գնացել եք, ես ասել եմ՝ ես թքած ունեմ էդ օրենքի վրա, ո՞վ է էդ օրենքը հնարել, որ ես չեմ կարող գնալ իմ տուն: Ասել եմ՝ բերեք ինձ ցույց տվեք էդ օրենքը, ես ինչի՞ պիտի ռուսական հողի մեջ ապրեմ, վարձ տամ, եթե ես աշխատանք չունեմ: Ես ուզում եմ հայրենիք վերադառնալ: Ինձ ասել են, որ կխոսեն, կհստակեցնեն, որ ինձ բաց թողնեն, ասել են՝ տիկին Մարինա մենք կխոսենք, դուք կանցնեք, բայց թե դա որքանո՞վ է ռեալ, ես չգիտեմ: Ինձ հետ միասին էստեղ 15 մեքենա կա, շատ մարդ, մի մարդ կա՝ կաստիլներով, դուք չեք պատկերացնի, 31 օր էս մարդն էստեղ է, հիվանդ մայր էլ ունի: Ես ասում եմ, կամ ինձ թողեք անցնեմ, կամ թող ինձ ուղեկցեն ոստիկաններով, թող իմ մեքենան փակեն, ինձ տանեն: Հարսս հղի է, ես ասել եմ՝ էնքան եմ ես էստեղ մնալու, մինչեւ իմ տղան ու հարսը գան, իրենց անցկացնեմ, ես անցնեմ, նոր հանգիստ կլինեմ, իմ հարսը հղի է, ես ասել եմ՝ եթե չեն թույլ տալիս սահմանն անցնել, ես իրենց կանչեմ, ինչ անեմ»: Տիկին Մարինեի խոսքով՝ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը մատը մատին չի տալիս՝ Հայաստան՝ իր քաղաքացիների տուն վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր