211652_close_icon
views-count14886 դիտում article-date 18:36 22-08-2014

Վերին Լարս անցակետի մոտ Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ 2 օր է՝ գիշերում են բաց երկնքի տակ

Քիչ առաջ [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ հեռախոսային կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Ղազարյան Սաթենիկը և հայտնեց, որ Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 100 մարդ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են, մասնավորապես գյումրեցիներ, ներառյալ իր ամուսինը և սկեսուրը, Դարյալի կիրճում սկսված սողանքներից Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոմայրուղու 134-րդ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքով 2 օր է՝ գիշերում են անցակետի մոտ: Վերջինիս խոսքով՝ նրանց մեջ կան նորածիններ, ինչպես նաև տարեցներ, ովքեր ծանր հիվանդ են. չկա որևէ ծածկ, չկա գիշերելու տեղ: Ովքեր գումար ունեն, կարողանում են վերադառնալ, սակայն դրա հնարավորությունը ունեցողները շատ քիչ են: Անցակետում հայտնել են, որ սննդով չեն կարող ապահովել: Վիճակն անորոշ է: Նրանց հորդորում են վերադառնալ, քանի որ ճանապարհի մաքրման աշխատանքները առնվազն 2 շաբաթ կտևեն: Մեր քաղաքացիները խնդրում են ՀՀ իշխանություններին օգնության ձեռք մեկնել իրենց: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր