1083 դիտում
13:20 13-05-2020
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 228-ի. մարզպետ
Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք»,- գրել է Մաթևոսյանը:
Նա մարզի բոլոր բնակիչներին կոչ է արել շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել։
Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 48 դեպք:
Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 21 է։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կաշխատեն միայն տաքսիները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3094 դիտում
18:36 20-05-2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 290 է․ մարզպետ
7701 դիտում
17:44 17-04-2020
Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7-ի
6755 դիտում
16:28 19-04-2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 394-ի
Այս բաժնից
853 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
394 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2971 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am