580 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում
Փետրվարի 6-ին Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է բանակի ձևավորման ու կայացման գործընթացին՝ նշելով որ իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1992թ. հունվարի 28-ից բանակը ստանձնել և կատարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իր գործառույթը։
Դեսպանն անդրադարձել է նաև զինված ուժերի զարգացմանն ու արդիականացմանը՝ նշելով, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ՀՀ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ Աշոտ Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր
1120 դիտում
16:42 11-02-2024
Կիևում անցկացվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն
1078 դիտում
21:22 15-02-2024
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Այս բաժնից
673 դիտում
15:21 07-02-2025
Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում
730 դիտում
15:11 07-02-2025
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ
916 դիտում
14:59 07-02-2025
Լոռու մարզի դատախազի դասային աստիճանն իջեցվել է