1022 դիտում
14:31 15-05-2020
Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը կապում է նախկինում գործադիր մարմնում զբաղեցրած իր պաշտոնի հետ։
«[url=https://armenpress.am/arm/news/1015405.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշոտ Ղուլյանը։
«Չգիտեմ որտեղից են այդ խոսակցությունները, ենթադրում եմ, որ դրանք կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի՝ Արտաքին գործերի նախարար լինելու հետ։ Այս հարցի վերաբերյալ չեմ կարող միանշանակ որևէ բան ասել։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք ԱՀ նորընտիր նախագահին, ինչի ժամանակ կադրային որևէ հարց չի քննարկվել։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համագործակցությունը շարունակելու բոլոր հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21-ին՝ նախագահի երդմնակալությունից հետո»,- նշեց Ղուլյանը։
Մայիսի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով Աշոտ Ղուլյանը հայտնել էր, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար