1172 դիտում
22:24 15-05-2020
Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը, ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;
Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։
«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած:
Նմանատիպ նյութեր
24201 դիտում
17:45 04-05-2017
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել նորածին հնգյակի առողջական վիճակի մասին
2613 դիտում
11:54 21-10-2016
Նոր տվյալներ ՌԴ-ում վթարից տուժածների առողջական վիճակի մասին
1193 դիտում
11:25 12-07-2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»