211652_close_icon
views-count1486 դիտում article-date 23:30 16-05-2020

Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցական երեխաների հետ առցանց քննարկել է արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 15-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առաջարկով առցանց քննարկում է ունեցել Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ։ Արման Թաթոյանը երեխաներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, անդրադարձել արտակարգ դրության սահմանափակումների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության հարցին։ Երեխաներն իրենց հարցերն են ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք մեծապես վերաբերվել են հեռավար կրթությանը, նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանը, աշխատանքային իրավունքներին և այլն։

Նմանատիպ նյութեր