520 դիտում
15:40 18-05-2020
Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։
«Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1567 նմուշառում, մայիսի 12-ից 17-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 244 նմուշառման հետազոտություն», – ասված է տարածված հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
13:25 07-07-2020
Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1045 քաղաքացի
1130 դիտում
17:26 13-06-2020
Շիրակի մարզում ավելացել է ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը
Այս բաժնից
382 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
784 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում