211652_close_icon
views-count460 դիտում article-date 10:03 19-10-2024

Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար

Այս տարվա առաջին 9 ամսում 16,060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է՝ 7,693 անձ, որոնցից 3,588-ը դիմել է անմիջապես Միգրացիայի և քաղաքացիություն ծառայություն (ՄՔԾ), իսկ 4,105-ը դիմում է ներկայացրել հյուպատոսական ծառայության միջոցով։

«Եթե նախկինում տարեկանը միջինը լինում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու 8,000 դիմում, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս թիվը բազմապատկվել է՝ հասնելով ընդհուպ տարեկանը միջինը 25 հազարի»,- նշել է ՄՔԾ պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ մեծ ակտիվություն է նկատվում նաև Լիբանանից՝ կրկին կապված անվտանգային իրավիճակի`Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ։

Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 14,876 անձի, մերժվել՝ 303-ի դիմումը (հունվարից սեպտեմբեր տվյալներ)։

Նմանատիպ նյութեր