4280 դիտում
23:48 19-05-2020
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադևոսյանը
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 15-ն անցկացվելիք մրցույթը տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ եւ առցանց ձեւաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների գործիքներ, բազմաթիվ նորարարություններ։
Ժյուրին կներկայացնեն անվանի եւ մեծ վաստակ ունեցող երաժիշտներ։
Ժյուրիի կազմում ընդգրկված են ջութակահար, պրոֆեսոր Վերա Ցու Վեիլինգը (Չինաստան), դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Բոբ Լորդը (ԱՄՆ), ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադեւոսյանը (Իսպանիա), ջութակահար Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ), ջութակատար եւ դիրիժոր Պիտեր Չսաբան (Ֆրանսիա-Ռումինիա)։
Մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, եւ երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց որեւէ վճարի։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, ինչպես նաեւ մրցույթի միջոցով աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
[b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
16:45 14-03-2022
Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Էդուարդ Վուլֆսոնը
637 դիտում
12:39 08-06-2022
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
1345 դիտում
15:24 17-09-2020
«Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»