1159 դիտում
16:45 14-03-2022
Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Էդուարդ Վուլֆսոնը
Հունիսի 6-ից 13-ը կայանալիք Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը։ Վերջինս ջութակ նվագել սկսել է 6 տարեկանից, իսկ արդեն 9 տարեկանում Ռիգայի կոնսերվատորիայում ունեցել է իր առաջին համերգը։ Նա Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է եկել մի շարք երկրներում, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Նատալյա Գուտմանը, Յուրի Բաշմետը, Յեհուդի Մենուհինը, Իդա Հենդելը, Դմիտրի Յաբլոնսկին, որի հետ ձայնագրել է Ռախմանինովի 2 տրիո։
Շուրջ 10 տարի է՝ Էդուարդ Վուլֆսոնն օգնում է նոր սերնդի մենակատարներին ավելի լայն հանրությանը ներկայացնելու իրենց տաղանդը։
Նա եղել է հունգարացի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատիի ուսուցիչը և օգնել է երիտասարդ երաժշտին հանդես գալու մեծ բեմերում։ 2015թ․-ից նա աշխատում է երիտասարդ և տաղանդավոր ջութակահար Դանիել Լոզակովիչի հետ, որն այսօր համարվում է իր սերնդի ամենապահանջված մենակատարներից մեկը։
Պրոֆեսոր Վուլֆսոնի հետ աշխատող երաժիշտները բազմաթիվ են, որոնք ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում արժանացել են կարևոր մրցանակների։
Հիշեցնենք, որ այս տարի խաչատրյանական մրցույթն անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ։
Նշենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի մջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ:
Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ:
Մրցույթը նպատակ ունի բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Խաչատրյանի անվան մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Նմանատիպ նյութեր
4280 դիտում
23:48 19-05-2020
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադևոսյանը
1046 դիտում
19:20 20-05-2015
Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Ժակ Աննոն կգլխավորի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին
1480 դիտում
16:21 26-05-2021
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»