4473 դիտում
22:10 19-05-2020
Հայաստանից տարհանման չվերթով 76 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
Մայիսի 18-ին տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղեւոր, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/chetvertyj-evakuacionnyj-aviarejs-dostavil-iz-erevana-v-kiev-76-passazhirov/]AnalitikaUA.net[/url]-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղեոր, որոնցից 22-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի եւ Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:
Բոլոր ուղեւորներն անցել են ջերմության սքրինինգ, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձինք ժամանողների շրջանում չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղերեւորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 10-ին Հայաստանից երրորդ տարհանման չվերթով Ուկրաինա էր ժամանել 80 ուղեւոր:
Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել է Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել է 2 երկրների մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միությունը»՝ կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ:
Ուկրաինական ավիաընկերությունը Երեւանից առաջին չվերթն իրականացրել է մարտի 25-ին, երբ Կիեւ էր ուղեւորվել 92 մարդ՝ Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիներ, որոնք Ուկրաինայում կացության իրավունք ունեն: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
Նմանատիպ նյութեր
4546 դիտում
14:55 12-05-2020
Հայաստանից տարհանման չվերթով 80 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
3773 դիտում
16:53 21-06-2020
Հայաստանից 6-րդ հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
1548 դիտում
17:30 08-06-2020
Կիև-Երևան-Կիև տարհանման 5-րդ չվերթով փոխադրվել է 275 ուղևոր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»