211652_close_icon
views-count1248 դիտում article-date 16:34 20-05-2020

Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան. Tert.am

Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու ես կարծում եմ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր. այս մասին լրագրողների հետ զրույյցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/20/Balayan-gabriel/3294186?fbclid=IwAR3KLGj9m-EcDl6HPxIuQYRU8HMkNO-SMvKoLDgru_1o_SiU1R0Sg-6FFsU]Tert.am[/url]-ը։ «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել»,- ասաց նա: Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/20/Balayan-gabriel/3294186?fbclid=IwAR3KLGj9m-EcDl6HPxIuQYRU8HMkNO-SMvKoLDgru_1o_SiU1R0Sg-6FFsU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր