4838 դիտում
11:38 01-12-2019
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել. սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակությունն ինչքան առաջ է նրանցից. Գաբրիել Բալայան. Tert.am
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվի փողոցներում շրջել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակության զարգացվածության աստիճանը ինչքան առաջ է հարևան պետության հասարակության համեմատ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/01/gabriel-balayan/3153381]Tert.am[/url]–ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպես կգնահատի ադրբեջանցի և հայ լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան, Արցախ և Հայաստան:
Հիշեցնենք Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը, ով մեկն էր Ադրբեջան այցելած երեք հայ լրագրողներից, պատմել էր, որ ադրբեջանցի վաճառողուհին սփրթնել էր, երբ իմացել էր, որ իրենք հայ են և այնպես էր ապշել, կարծես այլմոլորակային էր տեսել։ Իսկ հայկական եկեղեցի այցելության ժամանակ էլ փորձել էին սադրել իրենց՝ ցուցադրելով կադրեր Շուշիի ազատագրումից:
«Մենք ընդունում ենք ի գիտություն Ադրբեջանում Արցախի հարցի շուրջ տրամադրությունները և հզորացանում ենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե լրագրողների այցերն ինչ արդյունք տվեցին, փոխնախարարն ասաց. «Քանի որ եզակի նախաձեռնություններ են, մեզ փոքր ժամանակ է պետք, որպեսզի դրա հետ կապված ամեն ինչ կարողանանք հստակ ընկալել: Հիմա ուսումնասիրություններ ենք կատարում: Իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխայցելություն. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Անդրադառնալով Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի մասնակցությամբ միջադեպին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով այն, որ բլոգերը դիտարկվում է նաև որպես Հատուկ ծառայության աշխատակից, Գաբրիել Բալայանն ասաց.
«Բայց ո՞վ է ասել, որ ինքը ստուգված չի եղել այդպիսի լուր ունե՞ք, ոչ մի անգամ չի՞ եղել, որ հայը մտնի այնտեղ, որտեղ որպես բանախոս հանդես գան Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները: Ներողություն եմ խնդրում, Դուք հստակ տվյալներ ունե՞ք, որ հատուկ ծառայության աշխատակից է»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/01/gabriel-balayan/3153381]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին