10467 դիտում
09:25 21-05-2020
Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է COVID-19-ի զանգվածային թեստավորում․ «Ամերիկայի ձայն»
Ֆրանսիան պետք է իրականացնի զանգվածային համակարգված թեստավորում, ասում են համաճարակաբանները, քանի որ երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի ռիսկային նոր գոտիներ սահմանափակումների մեղմացումից հետո: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5429149.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Եթե մենք հայտնաբերենք նրանց և իրականացնենք թեստավորում, մեկուսացնելով շրջապատից, ապա կշարունակենք վերահսկել համաճարակը», - ասում է ֆրանսիացի համաճարակաբան Դոմինիկ Կոստագլիոլան:
Իր հերթին Քեթրին Հիլլը, ով ղեկավարում է համաճարակաբանության ծառայությունը Gustave Roussy քաղցկեղի բուժման կենտրոնում, քննադատում է իշխանություններին Ֆրանսիայում ավելի վաղ շրջանում թեստերի բացակայության համար և առաջարկում բնակչությանը զանգվածային թեստավորման ենթարկել՝ վիրուսը հայտնաբերելու համար:
Ապրիլին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ֆրանսիան կանցնի ագրեսիվ դոկտրինային COVID-19 թեստավորման հարցում ՝ նպատակ ունենալով շաբաթական անցկացնել 700,000 թեստավորում:
Հիլլը նշում է, որ կառավարության՝ միայն ախտանիշներ ունեցողների և նրանց հետ շփման մեջ մտած անձանց համար թեստերը սահմանափակելու որոշումը, բավարար չէ վիրուսը հաղթահարելու համար:
«Մենք թեստավորում ենք ախտանիշ ունեցող մարդկանց, բայց նրանց հայտնաբերման համար ժամանակ է հարկավոր: Հետո մենք թեստավորում ենք այն մարդկանց, ում հետ նրանք կապ են ունեցել, և դա ևս արագ գործընթաց չէ: Պետք է բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել», - ասում է Հիլլը:
Նա նաև պաշտպանում է կորոնավիրուսի նշաններ հայտնաբերելու համար կոյուղաջրերը թեստավորելու գաղափարը, ինչպես դա արվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում սկզբնական շրջանում: Դա կարող է օգնել վերահսկելու դեպքերի տարածումը և ժամանակին արձագանքելու բռնկումներին:
Գիտնականները ենթադրում են, որ վիրուսի փոքր մասնիկներ կարող են մնալ կոյուղաջրերում, ուստի դրանց լայն մասշտաբով ուսումնասիրությունը ևս կնպաստի համավարակի տարածման դեմ պայքարին:
Քանի որ Ֆրանսիան աստիճանաբար մեղմացնում է սահմանափակումները և վերաբացնում, գիտնականները չեն բացառում համավարակի երկրորդ ալիքը, եթե Ֆրանսիան դադարեցնի թեստավորումը:
Առողջապահության նախարարության տվյալներով Ֆրանսիայում հետևողականորեն արձանագրվում է դեպքերի ու մահերի թվաքանակի անկում:
Նմանատիպ նյութեր
6514 դիտում
09:25 17-04-2020
Արյան հետազոտությամբ՝ կորոնավիրուսի զանգվածային թեստավորում է անցկացվում ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»
6948 դիտում
09:13 23-04-2020
Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է, մարզպետը՝ պարզաբանում. «Ժողովուրդ»
5319 դիտում
17:43 14-05-2020
Ձեզ մաղթում եմ անդադար թեստավորում, տնական օղիների անսպառ պաշար և պինցետների լայն տեսականի. Այլևս Ձեր՝ COVID-19
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»