19813 դիտում
14:46 21-05-2020
«Ալավերդցի Վահագը» կրկին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 21-ին, բավարարեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի՝ Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները, հայտնում է [url=https://news.am/arm/news/579955.html?fbclid=IwAR2fLuTEM0wUrrhm94C4Q2Cvo9yy0RITqZc28FjwFjJ6ilY4MW0bfV-lVIk]News.am[/url]-ը։
Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12434 դիտում
14:07 22-01-2019
Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց Դատախազության բողոքը
4699 դիտում
16:17 25-06-2019
Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը
1706 դիտում
17:24 05-03-2021
Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը