211652_close_icon
views-count4702 դիտում article-date 16:17 25-06-2019

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդի բողոքները: «Միջդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը: Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր Ոստիկանություն՝ իր անվտանգությունը ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր