67336 դիտում
23:25 21-05-2020
ԱԱԾ -ն բերման է ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին. Factor.am
[url=https://factor.am/251843.html?fbclid=IwAR2f-kVE1vl355fcfasM6d8CWXLCS1GLuNeKPv-RDQSsJuMFMB7lOf4Bz1M]Factor.am-[/url]ը գրում է. Այսօր վաղ առավոտյան Երևանի Կենտրոնից՝ Բուզանդ 13 հասցեի նորակառույց շենքից, ԱԱԾ մի խումբ զինված աշխատակիցներ բերման են ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին՝ Արսեն Մկրտչյանին։
Մկրտչյանը Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկն է և մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։
Նա 2017-ին ՌԴ-ում խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։
Թե ինչ գործի շրջանակներում է Մկրտչյանը բերման ենթարկվել, դեռևս հայտնի չէ։
ԱԱԾ-ից խոստացան պարզաբանում տալ մեկ ժամվա ընթացքում։ Ստանալուն պես այն կհրապարակենք։
Ի դեպ, հավելենք, որ բերման ենթարկելու պրոցեսը հարթ չի ընթացել. մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները բռնություն են կիրառել շենքի անվտանգության աշխատակցի նկատմամբ, որը միանգամից թույլ չի տվել ԱԱԾ աշխատակիցներին մուտք գործել։
Նմանատիպ նյութեր
176137 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
77508 դիտում
22:08 18-04-2016
6-րդ վարչությունը հանցագործ աշխարհի 8 ազդեցիկ դեմքերի, որոնցից մեկը օրենքով գող է` բերման է ենթարկել ոստիկանություն
Այս բաժնից
670 դիտում
13:53 22-10-2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
577 դիտում
12:39 22-10-2024
Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյանն՝ իր ցածր վարկանիշ ունենալու մասին
547 դիտում
12:26 22-10-2024
Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան