211652_close_icon
views-count16075 դիտում article-date 23:59 23-05-2020

Ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն բանտային ազատ ռեժիմի հնարավորություն է տրվել. Arevelk.am

26 տարի բանտում գտնվող «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն բանտային ազատ ռեժիմի հնարավորություն է տրվել: Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ նրա հարազատներից: Բանտային ազատ ռեժիմը տրվում է օրինակելի վարքագիծ ունեցող բանտարկյալներին՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Այս ռեժիմի արտոնությունը ստացած Արսեն Արծրունին հնարավորություն է ունենալու ժամանակի մի մասն անցկացնել ազատության մեջ՝ աշխատելու եւ ուսումը շարունակելու համար, հայտնում է [url=http://arevelk.am/en/content/2/5103/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%AE%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%BC%D5%A5%D5%AA%D5%AB%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC.html?fbclid=IwAR09pr2CRjyLW6pDAqExOsBHtjo27QpyqsLdBHCkxnd72AWMW-Kd1uu0-rQ]Arevelk.am[/url]-ը: Արսեն Արծրունին ծնվել է Լիբանանում, մտավորականների ընտանիքում: 1981-ից հանդիսացել է ՀՅԴ անդամ, 1990-ից հաստատվել է Հայաստանում՝ ուսումնասիրելով ներգաղթի եւ հայությանը վերաբերող այլ ծրագրերի հնարավորություններ: Ըստ Արսեն Արծրունու կենսագրությունում նշված տեղեկությունների, ՀՀՇ-ՀՅԴ պայքարի թեժացման հետևանքով նա 1994 թվականին հայտնվել է ճաղերի հետևում: 1993 թվականի ամռանն արդեն թեժանում է իշխանությունների ու ՀՅԴ-ի միջև 1992 թվականից սկսած հակամարտությունը։ Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո, Սիրիայի ու Լիբանանի իր ընկերների հետ միասին Արսենը մշակում է Արևմտյան Հայաստանում ծպտյալ հայերի ինքնության դարձի և Թուրքիայում երրորդ ուժի ձևավորման համար հայ-քուրդ խառը ազատամարտիկների խմբերի ձևավորման զաղափարը: 1997 թվականին, դատական գործընթացների ավարտից հետո երբ արդեն Արմենակ Մնջոյանի հետ Արսենն ապրում էր մահապարտի կյանքով, նրանք երկուսով սկսում են պատրաստել դասանյութեր, որոնք, համաձայն նրանց նախատեսումների, Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո, պետք է օգտագործվեին Արցախի զինված ուժերում կուրսանտների ուսուցման համար: Ազատազրկված լինելով՝ Արսեն Արծունին «Նուբարաշեն»-ում կազմակերպել է անգլերենի ու համակարգչային դասընթացներ: Արսեն Արծրունին առաջին ցմահ դատապարտյալն է, որ 2007-ին ընդունվել է Երևանի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Մանրամասները՝ [url=http://arevelk.am/en/content/2/5103/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%AE%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%BC%D5%A5%D5%AA%D5%AB%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC.html?fbclid=IwAR09pr2CRjyLW6pDAqExOsBHtjo27QpyqsLdBHCkxnd72AWMW-Kd1uu0-rQ]Arevelk.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր