9117 դիտում
23:40 25-05-2020
Թումանյանի ոստիկանները հերթական ստուգայցի ընթացքում ապօրինի ծառահատումներ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։
Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ Հատված ծառերը հանձնվել են Դսեղի անտառտնտեսությանը, իսկ տղամարդիկ, բենզասղոցներով ու բեռնատարով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժին։
Նույն միջոցառման շրջանակներում Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք են բացահայտել։ Նրանք հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված էր փայտանյութով։ Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա վարորդը, որը Ջիլիզայի անտառտնտեսության անտառապահներից է, բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
21:38 21-11-2019
Սպիտակի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4035 դիտում
17:52 11-11-2019
Նոյեմբերի 9-ին ապօրինի ծառահատումներ են բացահայտել Տավուշում, Լոռիում և Սյունիքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4705 դիտում
23:40 20-02-2020
Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
844 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
769 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան