53176 դիտում
22:00 25-05-2020
«Ընկե´ր ջան, թափով վեր կաց ու 320 մահճակալ էլ ավելացրու, լավ չե՞ս, կոյկադ հանիր, տար դիր այնտեղ». Մանասյանը՝ Թորոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/580864.html?fbclid=IwAR0OOAChRhE-aSyJoo3A392N3YU4JzCfEkuGKsgLfq7Q3XqCWqG1J-9IdCA]News.am[/url]-ը գրում է. «Չեմ հասկանում, եթե ծայրահեղ ծանր հիվանդները 52-ն են, այդ դեպքում 154 ռեանիմացիոն մահճակալն ումո՞վ եք զբաղեցնում, հարգելի կառավարիչներ»,- այս մասին այսօր` մայիսի 25-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հակ Մանասյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտատարած նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության, ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրական տվյլներին:
«154 ռեանիմացիոն մահճակալ կարելի է զբաղեցնել միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներով»,- հավելել է Հայկ Մանասյանը:
Ըստ մասնագետի` առողջապահության նախարարությունում կան թյուրըմբռնման կամ բժշկական տերմինաբանությանը չտիրապետելու բազմաթիվ խնդիրներ, քանի որ ԱՆ հաղորդած տվյալները կասկածի տեղիք են տալիս.
«Ըստ էության, 186 մահճակալից պիտի զբաղված լինի 52-ը, քանի որ ծայրահեղ ծանր հիվանդները 52-ն են: Ենթադրենք նախարարը նկատի է ունեցել ինտենսիվ թերապիայի մահճակալներն էլ ներառյալ, այսինքն ունեն ինտենսիվ թերապիա և ռեանիմացիա պահանջող մահճակալներ, բայց նշենք, որ կան 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ միասին, ստացվում է 282 պացիենտ: Հիմա հարց է առաջանում, 282 պացիենտին դուք որտե՞ղ եք պառկեցրել, որ ձեզ մոտ 186-ից 32 տեղ դեռ ազատ է, այսինքն 282-ին ինչպե՞ս եք պառկեցնում, որ ստանում եք 154 զբաղեցրած մահճակալ, իսկ մնացածը` ազատ:
Բոլոր դեպքերում ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ թյուրիմացություն կա, կամ որ ավելի հավանական է, մեր «գերազանցիկները» գաղափար չունեն կլինիկական բժշկության, անգամ տերմինաբանությանը, այսինքն հյուրանոցի մահճակալից էն կողմ ավելի խորը պատկերացումներից կարծես թե կաղում են»:
Խոսելով մարզերին հատկացվող ռեանիմացիոն մահճակալների թվի մասին, ինչը ամեն մարզի համար կազմում է 17, Հայկ Մանասյանը նշում է, որ դա բավականին փոքր թիվ է և անհրաժեշտ է ավելացնել քանակը.
«Հարգելի կառավարիչներ ջան, ոչ թե ժողովրդին ներկայացրեք, որ ազատ մահճակալ մնացել է 32, այլ, ընկե´ր ջան, թափով վե´ր կաց ու 320 մահճակալ էլ ավելացրու, թափով, ի՞նչ անեմ` 32 է մնացել, լավ չե՞ս, կոյկադ հանիր տար, դիր այնտեղ, դառնա 33, եկեք, մի 5 հատ կոյկա էլ ես կտամ: Ժողովո´ւրդ ջան, սրանք արհեստական, բայց ցավոք սրտի պաշտոնական բերաններից հնչող արհեստական, խուճապ ստեղծող մանևրներ են, որոնք վայել չեն բարոյական անձին: Սա հո ձեզ համար Մարալիկի ծննդատունը չի, որ օպտիմալացնեք, գնա: Ամեն մարզի հաշվարկով 17 մահճակալ, ձեռք ե՞ք առնում, ձեզ, մի քիչ էլ մեզ»,- նշում է Մանասյանը:
Մասնագետն առաջարկում է լուծման տարբերակ․ եթե ռեսուրսները չեն բավարարում, կարելի է բազմաթիվ դաշտային հոսպիտալներ ծավալել, դրանք կարող են մեծ օգուտ տալ: Բժիշկն առաջարկում է նաև հոսպիտալների աշխատանքը կառավարել մեկ շտաբից, ինչը ևս կարող է ճիշտ վերահսկելու դեպքում տալ իր դրական ազդեցությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2052 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
3166 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
5481 դիտում
22:12 27-06-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Վեր կաց, եղբայր իմ»․ Արմեն Մովսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
919 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով