7155 դիտում
22:48 25-05-2020
«Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ». խորթ հոր կողմից խոշտանգված 7-ամյա տղան տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն
Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել 7-ամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել:
Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերով երեխան այս պահին արդեն տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, հենց նոր կորոնավիրուսի թեսթ վերցրեցին ու կերակրեցին փոքրիկ Ալեքսին:
Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է:
Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ:
Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել եւ ինձ չի սազում էդ լեքսիկոնը։
Մարդուն, այո, չի կարելի: Պարզապես` մարդ լինելու իմ և կեղծ բարեպաշտների պատկերացումներն են տարբեր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
23:13 29-11-2021
Անսահման հոգատար ու մարդկանց սիրող. հերոս Ջանիկ Նազարյանն այսօր կդառնար 20 տարեկան
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում