211652_close_icon
views-count1577 դիտում article-date 23:13 29-11-2021

Անսահման հոգատար ու մարդկանց սիրող. հերոս Ջանիկ Նազարյանն այսօր կդառնար 20 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ջանիկ Նազարյանը նոյեմբերի 29-ին կդառնար 20 տարեկան: Կրտսեր սերժանտ Ջանիկն ապագա բժիշկ էր, և բազմիցս է ցուցաբերել խիզախություն ու մասնագիտական նվիրում՝ մարտի դաշտից դուրս բերելով և բժշկական օգնություն ցուցաբերելով ընկերներին ՝ վտանգելով կյանքը:

Ջանիկը զոհվել է հոկտեմբերի 21-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից, Վարանդայում՝ դիրքը պաշտպանելիս, որտեղ վիրավորում ստացած ընկերոջն առաջին օգնություն էր ցուցաբերում: Ջանիկը բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 24-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ), հետո Հադրութում, ապա՝ Վարանդայում (Ֆիզուլի), որտեղ էլ զոհվել է:

Ջանիկի քրոջ՝ Մարիամ Նազարյանի խոսքով՝ նա եռանդով լի էր՝ սիրահարված կյանքին, ընտրել էր բժշկի մասնագիտությունը սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսում: Սովորել է կես տարի, որից հետո զորակոչվել է բանակ: «Սիրում էր երաժշտություն և տանը ինքնուս սովորել էր դաշնամուր նվագել: Եղբայրս անսահման հոգատար էր, իր չափ մարդկանց սիրող ու հոգատարություն ունեցող մարդիկ շատ քիչ կան»-ասաց Մարիամը:

Ծառայակից ընկերների փոխանցմամբ՝ Ջանիկին նաև առաջարկել են որպես բժիշկ տեղափոխվել Ստեփանակերտ՝ ավելի հանգիստ պայմաններում հիվանդանոցում օգնելու վիրավորներին, բայց նա նախընտրել է մնալ մարտի դաշտում՝ ասելով, որ ընկերներին չի կարող թողնել իր կարիքն այնտեղ ավելի շատ կա:

 

Նմանատիպ նյութեր