6519 դիտում
23:50 25-05-2020
Արսեն Թորոսյանի հայտարարություններն անհիմն են և որոշ հարցեր են առաջացնում, մենք կապ կհաստատենք նրա հետ պարզաբանումներ ստանալու համար. Վրաստանի առողջապահության նախարար
[url=https://www.tert.am/am/news/2020/05/25/Georgia-health/3298994?fbclid=IwAR0_SDv3oXFqVQqDDg6iL1YGYq3CYcYrcJhYTysrc-1CBUWUtLXOVKHXPWs]Tert.am[/url]-ը գրում է. Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Տիկարաձեի խոսքով՝ Թորոսյանի հայտարարությունն անհիմն է և իրենց մոտ որոշ հարցեր է առաջացրել:
Նախարարը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարի հետ:
«Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել համավարակի այս ժամանակահատվածում, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրներում տիրող իրավիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ հնարավորությունից և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածելի չեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ի՞նչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար:
Մենք նախատեսում ենք նրա հետ կապ հաստանել, որպեսզի պարզաբանումներ ստանանք»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի այն մեկնաբանությանը, թե հնարավոր է, որ Վրաստանի` օրական 40 000 արվող թեստերի մի մասն արագ թեստեր լինեն, որոնցից Հայաստանը չի օգտվում, քանի որ ոչ վստահելի են, ապա Վրաստանի առողջապահության նախարան ասել է.«Հասարակությունը քաջ գիտակցում է այն փաստը, որ չնայած բազմաթիվ քննադատություններին, որ մենք պետք է շատ արագ փորձարկումներ անենք, վրացական կառավարությունը պահեց իր որոշումը, որ Վրաստանում մեր քաղաքացիները հիմնականում փորձարկվում են ՊՌՇ թեստերով: Այստեղ ևս հարցեր են առաջանում, և մենք կբարձրացնենք բոլոր հարցերը», - ասաց Եկատերինե Տիկարաձեն:
Նշենք,որ Արսեն Թորոսյանն ասել էր, որ ՀՀ-ում միայն ՊՌՇ թեստավորում է։
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
20:55 31-08-2024
Հայտարարություններն ափոսոսանք են առաջացնում․ Բաքուն արձագանքել է Փաշինյանի ասուլիսին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին