211652_close_icon

Հեռավար կրթություն ստանալու համար ՄԻՊ-ի աջակցությամբ երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ

views-count914 դիտում article-date 12:53 26-05-2020
Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի մարզերի բնակիչներ՝ խնդրելով աջակցություն երեխաների հեռավար կրթության իրավունքի երաշխավորման հարցում։ Ինչպես հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նրանք տեղեկացրել են, որ սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում երեխաներին ապահովել համակարգչով, ինչի պատճառով երեխաները զրկվում են կրթություն ստանալու իրավունքից։ Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ։

Նմանատիպ նյութեր