2052 դիտում
12:25 14-08-2020
ՄԻՊ-ի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դիմումատուն հայտնել է՝ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք գտնել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում է դրամական աջակցություն:
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
15:35 11-02-2022
Արցախցիներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն.ԿԽՄԿ ներկայացուցիչ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»