211652_close_icon
views-count6913 դիտում article-date 15:56 26-05-2020

Կասեցվել է Սևանի միանգամից 48 տնտեսվարողի գործունեությունը. խախտել են պարետի սահմանած կանոնները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հայտնում են. «Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ Սեւան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների եւ հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։ Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առեւտրի օբյեկտներում եւ հանրային սպասարկման վայրերում։ Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաեւ մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների եւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։ Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր