3902 դիտում
16:56 27-05-2020
«Իմ նկատմամբ ճնշում են գործադրել, ասացին՝ սաղ գիտենք. հեսա «ագռավի սռոկ» ես գնալու. 16-20 տարի նստես». Էդգար Սողոմոնյան. aravot.am
«Ինձ ասել են, որ պաշտպանի ներկայությամբ իրենք ինձ ինչ ասեն, ես պիտի այդպես անեմ, հարցաքննության ժամանակ իմ նկատմամբ ճնշում են գործադրել, որ մենք սաղ գիտենք, հեսա «ագռավի սռոկ» ես գնալու՝ 16-20 տարի, ասացին՝ սաղ գիտենք մենք: Ասացին՝ վերջում էլ կասես, որ իմ բառերից է բխում: Մի խոսքով, ճնշումներ գործադրելով՝ առաջ են տարել գործը»,- ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանը, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/05/27/1113919/?fbclid=IwAR3b6uoPCTb2lBcG1fi2_zetoLAKED2MxydeypJyawrahbRs6j9GnaQtqFo]Aravot.am[/url]-ը։
Ինչպես տեղեկացրել էր կայքը, մայիսի 27-ի ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ ցուցմունք տված Էդգար Սողոմոնյանը: Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել. ծեծի են ենթարկել, խոշտանգել և այդպիսով փորձել ցուցմունք կորզել: Ասաց, որ իրեն հարցաքննել է քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, որը տեսախցիկը շրջել է, իրեն սովորեցրել, թե ինչպես խոսի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/05/27/1113919/?fbclid=IwAR3b6uoPCTb2lBcG1fi2_zetoLAKED2MxydeypJyawrahbRs6j9GnaQtqFo]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
22:46 08-09-2023
Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանխելու նոր ցեղասպանությունը. aravot.am
Այս բաժնից
679 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
670 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
751 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն