211652_close_icon
views-count4371 դիտում article-date 21:28 28-05-2020

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա: Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր