211652_close_icon
views-count908 դիտում article-date 10:56 29-05-2020

Սորոսականները ցանկանում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»: Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների մասին է: Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու: Ըստ նույն աղբյուրի, սխեման հետևյալն է. հետևողականորեն փորձել հրապարակայնորեն վարկաբեկել այս կամ դեսպանին, իսկ երբ նրանք կազատվեն աշխատանքից, ներկայացնել սեփական «պատրաստի» թեկնածուին: Այնպես որ, առաջիկայում, ըստ տեղեկությունների, հակաքարոզչական արշավ կսկսվի մի քանի դեսպանների դեմ: Ի դեպ, խոսվում է նաև, որ նշյալ շրջանակները մեծ ցանկություն ունեն մասնավորաբար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Այլ հարց է, թե որքանով է դա ցանկանում վերջինս...»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր