211652_close_icon
views-count3829 դիտում article-date 13:13 29-05-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպ Վեցերորդին՝ Իսպանիայում համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ: «Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը: Նոր տիպի կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով»,-մասնավորապես ասված է հեռագրում։

Նմանատիպ նյութեր