1020 դիտում
09:37 30-05-2020
Տուրիզմը փրկելու հարցը քննարկվում է Կառավարության հետ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տուրիզմի հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար պետությանը առաջարկում է ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ տևական ժամանակահատված ամեն ամիս փաստացի աշխատող աշխատողների ամեն երրորդի աշխատավարձը սուբսիդավորել.
«Ողջունելի է այն փաստը, որ կառավարության հետ կա երկխոսություն: Մեր առաջարկներից արդեն երկուսը, թեկուզ՝ մասամբ, ընդունվել են, ինչն էական առաջընթաց է, և այսօր մեր բոլոր ներկայացրած առաջարկությունների մասով քննարկում կա: Մեծ հույս ունենք, որ պետք է ընդունվեն»: Պետական մարմինների հետ քննարկվում են երեք խումբ միջոցառումներ: Առաջինը վերաբերում է ոլորտի պահպանման իրավիճակային խնդիրներին, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մեխանիզմներին, երկրորդը զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներն են, երրորդ խումբը համակարգային լուծումն է, որը մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանը, Մեխակ Ապրեսյանի խոսքով, նույնպես խիստ հրատապ էր և շատ կարևոր. «Մենք ունենք մեր մրցակցային միջավայրը փլուզումից փրկելու, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր ապահովելու, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու խնդիր և դրան ուղղված միջոցառումներ»»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
09:13 27-06-2020
Ինչպես փրկել ներքին տուրիզմը․ «Հայաստանի Հանրապետություն»
54099 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
1365 դիտում
14:33 04-12-2014
Ինչպես է մեր երկրում զարգանում տուրիզմը, որքան են վաստակում հյուրանոցները. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը