3155 դիտում
09:13 27-06-2020
Ինչպես փրկել ներքին տուրիզմը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Զբոսաշրջությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտներից է։ Արտակարգ դրության ռեժիմը, տնտեսական գործունեության սահմանափակումները, երկրների միջև թռիչքների դադարեցումն ու փակ սահմաններն ուղղակիորեն հարվածեցին երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այնինչ նախորդ տարվա ձեռքբերումներն ու զբոսաշրջիկների մեծ հոսքը հաշվի առնելով, այս տարին ավելի խոստումնալից էր թվում։
Այս պայմաններում Հայաստանը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Արտակարգ դրության ժամանակ փակ սահմանների պայմաններում որքանո՞վ է ակտիվացել ներքին տուրիզմը, արդյո՞ք նկատվում է սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների շարժ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների հանգստյան տների ներկայացուցիչները հիմնականում փաստում էին, որ չնայած ակնկալվում էր դրական դինամիկա ներքին տուրիզմի մասով, սակայն նման միտումներ դեռս չկան։
Վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստյան տներ, հյուրանոցներ այցելելուց։ Այս պատկերը բավականին մտահոգիչ է, քանի որ զբոսաշրջային ոլորտում ներգրավված են բավականին մեծաթիվ մարդիկ՝ աշխատողներ, որոնց աշխատանքից զրկվելը լրացուցիչ սոցիալական տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
09:37 30-05-2020
Տուրիզմը փրկելու հարցը քննարկվում է Կառավարության հետ․ «Հայաստանի Հանրապետություն»
1365 դիտում
14:33 04-12-2014
Ինչպես է մեր երկրում զարգանում տուրիզմը, որքան են վաստակում հյուրանոցները. Սուր անկյուն. տեսանյութ
4231 դիտում
22:49 13-04-2016
Ինչպես համադրել շոկոլադը և տուրիզմը
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»