59572 դիտում
10:56 31-05-2020
Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հինարկում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի Հանրապետության 50-ամյա կալանավորի կախված դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դ. Ղահրամանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:
Դատաբժշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Դ. Ղահրամանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
135429 դիտում
11:23 12-01-2021
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում․ կարանտինային խցում հայտնաբերվել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացու կախված դի
20704 դիտում
14:30 17-11-2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախված վիճակում հայտնաբերվել է 21-ամյա կալանավորված անձի դին