4575 դիտում
23:20 31-05-2020
Լիոնել Մեսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը.
«Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի այն, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին, քանի որ դա ինչ-որ կերպ ազդեց յուրաքանչյուրի վրա:
Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում եմ՝ սա շատ անարդար է: Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի»,- ասել է Մեսին:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին: Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումներն ու նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը, որը նախատեսված է հունիսին:
Նմանատիպ նյութեր
9174 դիտում
09:18 27-03-2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այլևս առաջվանը չի լինի. «Հայկական ժամանակ»
3613 դիտում
15:11 10-01-2020
Լիոնել Մեսի. Մանկական սխալներն այլևս չպետք է կրկնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1497 դիտում
17:31 05-05-2015
Լիոնել Մեսի. Եկել է տիտղոսներ նվաճելու պահը
Այս բաժնից
2803 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2326 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2623 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ