Լիոնել Մեսի. Մանկական սխալներն այլևս չպետք է կրկնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (2:3):
««Բարսելոնան» շատ առումներով պետք է ավելացնի: Այս տարի մենք կփորձենք խաղալ այնպես, ինչպես այսօր, և այլևս չենք կրկնի այն մանկական սխալները, որոնք մենք այսօր կատարել ենք:
Իրավիճակը բարդ է, մենք դուրս մնացինք այն մրցաշարից, որը ցանկանում էինք հաղթել: Բայց մենք պետք է առաջ շարժվենք և ավելացնենք: Հիմա մենք ավելի շատ ժամանակ կունենանք հաջորդ խաղին պատրաստվելու համար:
Վալվերդեի հրաժարականը: Դա նորմալ է, երբ մարդիկ դրա մասին խոսում են պարտություններից հետո կամ երբ թիմը նպատակներին չի հասնում: Մենք պետք է ավելի միասնական լինենք, քան երբևէ»,- ասել է Մեսին: