32068 դիտում
23:35 31-05-2020
Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը. Tert.am
ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բժիշկ-վիրուսաբան Վիկտոր Լարիչևը Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ շինարարական դիմակը (ռեսպիրատոր) առավել արդյունավետ միջոց է կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/31/doctor/3303927?fbclid=IwAR3C21kklBxzbLxqAMU0gnD2eSuPt_01OvoyuV8erfikHXA-rZADyaPeY70]Tert.am[/url]-ը:
«Դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի լավ են զտում, քանի որ հատուկ ստեղծվել են այնպիսի նյութից, որը հենց փոշու փոխանցումն է կանգնեցնում, իսկ փոշին ավելի փոքր է, քան կաթիլը: Բժշկական դիմակը փոշու անցանելիությունը չի կանգնեցնի, իսկ ռեսպիրատորը կկանգնեցնի»,- ասել է մասնագետը:
Լարիչևն ընդգծել է, որ դիմակները նույնպես արդյունավետ են վիրուսի տարածումը կանխելու համար, քանի որ վիրուսը տարածվում է կաթիլների տեսքով, որոնք ի հայտ են գալիս փռշտալիս, հազալիս և խոսելիս, և դիմակը խոչընդոտում է այդ հեղուկի շարժը: Բացի այդ, նա հավելել է, որ ռեսպիրատորներն առավել ամուր են հպվում դեմքին:
Նմանատիպ նյութեր
15051 դիտում
16:49 18-05-2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ կրելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1238 դիտում
20:34 15-09-2014
Վարակներից, վիրուսներից և տարատեսակ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. տեսանյութ