211652_close_icon
views-count15045 դիտում article-date 16:49 18-05-2020

Կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ կրելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխարհին վրա հասած կորոնավիրուսի դեմ պայքարի պաշտպանիչ միջոցներից է համարվում պարտադիր պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ կրելը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել վարակակիր դառնալուց։ Այս օրերին Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մարզերի իրենց գործընկերների հետ շարունակում են լարված ու արտակարգ պայմաններում իրենց աշխատանքը՝ կապված կորոնավիրուսի պատճառով հանրապետությունում երկարացված արտակարգ դրության պայմանների հետ։ Մասնագետները, այդ թվում՝ փորձառու բժիշկներն ու հոգեբանները, խորհուրդ են տալիս, որ եթե ցանկանում ենք չվարակվենք կորոնավիրուսով, ապա ամենաճիշտ «զենքը» պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ կրելն է և սոցիալական հեռավորություն պահպանելը, ինչը, առաջին հերթին, բխում է հենց քաղաքացու, ապա՝ բժիշկների շահերից։ Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկում նույնպես մեկուսացված մեծ թվով քաղաքացիներ ականատես են լինում հյուրանոցային համալիրի անձնակազմի, այնտեղ 1 ամսից ավելի իրենց ծառայությունը կատարող բժիշկների մարդկային ու հոգատար վերաբերմունքին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր