211652_close_icon
views-count10318 դիտում article-date 11:44 01-06-2020

Վարչապետը վարակված է կորոնավիրուսով, անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը հետը սուրճ է խմել, բոլորս կոնտակտավոր ենք, ի՞նչ է լինելու ԱԺ-ի հետ. Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Իմ ասելիքը վերաբերվում է նիստի վարմանը և նիստերի ճակատագրին: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/01/parliament/3304134?fbclid=IwAR1I51b7KmXdMNuVBeX3lst1YC6kS177kj9J2JqTS1Lg6qtJV3QnzRILit4]Tert.am[/url]-ը։ Պատգամավորն ընդգծեց, որ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: «Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանի հարցից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, ես նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգմանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ առիթի դեպքում, բայց հիմա քվեարկությունները անենք»: Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրեց, որ իր և ընտանիքի թեստի արդյունքները դրական են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր