211652_close_icon
views-count2089 դիտում article-date 13:42 01-06-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ

Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է վեց քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի [url=http://mes.am/u_files/file/911/2020/May/texekanq_25_05-31_05.pdf]մանրամասն [/url]

Նմանատիպ նյութեր