211652_close_icon
views-count1102 դիտում article-date 14:47 20-04-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 13-19-ն գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, երկու փլուզման, մեկ որոնողափրկարարական, մեկ ջրահեղձման դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, ինչպես նաև 64 կենցաղային կանչ. տուժել է 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Արձանագրվել է թունավորման չորս դեպք. տուժել է յոթ քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր