211652_close_icon
views-count3163 դիտում article-date 18:08 02-06-2020

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը: Դեսպան Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և մաղթանքների համար՝ նշելով, որ Իտալիայում համավարակի ընթացքում միշտ զգացել է հայ ժողովրդի ջերմությունն ու բարեկամությունը: Խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության շարունակական ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցին, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին: Դեսպան Դել Մոնակոն ասել է, որ բարձր մակարդակի այցը նշանակալի կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նշված ոլորտներում համագործակցության խորացման առումով:

Նմանատիպ նյութեր