211652_close_icon
views-count1196 դիտում article-date 19:14 09-05-2020

Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա հաղթանակները կապված են լինելու մեր միասնականության հետ՝ որպես քաղաքացիներ, որպես հայեր՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»։ Մեծ հայրենականի վետերանը շնորհակալություն է հայտնել ուշադրության ու հոգատարության համար՝ ընդգծելով, որ հաղթանակը ընդհանուր տոն է։ «Մաղթում եմ, որ ապրենք անամպ երկնքի տակ, որ մեր երեխաները միշտ լինեն առողջ, երջանիկ և կարողանան հասնել իրենց բոլոր նպատակների։ Ցանկանում եմ, որ կարողանանք մեր երիտասարդներին դաստիարակել այնպես, որ պատասխանատվություն զգան այս երկրի համար, գիտակցեն, որ ապագան իրենցն է»,- ասել է մարտի բովով որպես կապավոր անցած վետերանը, որը պատերազմից հետո մանկավարժական գործունեությամբ է զբաղվել։ Նախագահ Սարգսյանն անսպառ եռանդ ու երկար տարիների կյանք է մաղթել տիկին Ռոզալիային։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր