4087 դիտում
16:16 03-06-2020
Ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ․ նախարարը պարզաբանում է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե մեքենայում մեկից ավելի ուղևոր կա, բոլորը պետք է դիմակ կրեն, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են։ Սա պարետի որոշումներից է, ուստի պարտադիր է բոլորի համար։
Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ, եթե նույն տանն են ապրում։ Պատասխանը պարզ է՝ հնարավոր չէ միանգամից նույնականացնել ընտանիքի կազմը, փողոցում կարգը պահպանելիս՝ բոլոր ուղևորներից պահանջել անձնագիր, ամուսնության վկայական (որը ոչ բոլորն ունեն), երեխաների ծննդյան վկայական կամ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն տվյալ անձանց՝ ընտանիք հանդիսանալու հանգամանքը։ Ուստի, սա նկատի ունենալով, պահպանեք կանոնները և առո՛ղջ եղեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4164 դիտում
20:58 09-03-2021
Հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ․ Տեսչական մարմին
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»