211652_close_icon
views-count84064 դիտում article-date 22:20 03-06-2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում կամ «Իմ խախտումը քո խախտումին վնաս չէ». արդյո՞ք օրինախախտը պատասխանատվության կենթարկվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ մեր գործընկեր [url=https://newspress.am/?l=am&fbclid=IwAR0u3zl7vT2RpitEKndTt59CTj69Wl2rwuCZ6PuPeS1pIevSgTmt7fpwOdw]Newspress.am[/url] լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեսանյութ է հրապարակել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող ծառայողական Toyota մակնիշի 002 HH 01 համարանիշի ավտոմեքենան Երևանի սրտում կասկադի հարևանությամբ կայանված չթույլատրելի հատվածում, մինչդեռ նույն Ա. Սիմոնյանը հեղափոխության օրերին կուրծքը ծեծելով հայտարարում էր, թե իրենք պայքարում են նման հոռի երևույթների ու բեսպրեդելի դեմ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի և՛ մեր գործընկերոջ, և՛ մեր հրապարակմանը ու օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվությանն, ինչպես որ տարիներ առաջ կատարված օրինախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվեց այն ժամանակվա Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ նրա ավտոմեքենայի համարանիշների վրա տեղադրված գաղտնի վարագույրների մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/26/80716/]հրապարակել[/url]: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Newspress.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0945429001591208627670289.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր