211652_close_icon
views-count33420 դիտում article-date 23:36 03-06-2020

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին։ Ավինյանի գրառումը՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝ Հյուրանոցների համար, Երկարատև խնամքի հաստատությունների համար, Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»: Մանրամասներն՝ [url=https://www.gov.am/files/docs/4086.pdf?fbclid=IwAR3b4nSz5Nyqcic0lHuExt9cIh2BufcX3FWk_9GpmUhRh_fq0fiWTTmXzdQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր