211652_close_icon
views-count21873 դիտում article-date 18:32 05-08-2020

Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված. Տիգրան Ավինյան

[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Gov/3362845]Tert.am[/url]-ը գրում է. Չնայած որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, բայց նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելով և հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը: «Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,-ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր